Մինաս Մինասյանը ազատվել է սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մինաս Մինասյանը ազատվել է սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։
«Ղեկավարվելով Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Մինաս Մինասյանին ազատել սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից»։