«Շատ դժվար էր իմ եղբայր Նեյմարին լքելը». Լուկաս Մոուրա
Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Լուկաս Մոուրան բացատրել է , թե ինչու է ձմռանը որոշել ՊՍԺ-ից տեղափոխվել լոնդոնյան ակումբ:
«Նեյմարն ինձ համար եղբայր է: Ես սիրում եմ նրան, և մենք լավ հարաբերություններ ունենք նրա հետ: Մի քիչ տխուր էր հեռանալ Փարիզից, քանի որ ինձ դուր եկավ այս քաղաքը: Շատ դժվար էր իմ եղբայր Նեյմարին լքելը:
Բայց ես արդեն հինգ տարի այստեղ եմ խաղում, և նոր մարտահրավերների ժամանակն էր: Ես ուզում էի մեկ այլ առաջնությունում խաղալ, ես ստացա մեծ հնարավորություն՝ խաղալ աշխարհի լավագույն լիգայում:
«Տոտենհեմը» մեծ ակումբ է: Ըստ կառուցվածքի՝ այն նույնիսկ ավելի մեծ է, քան ՊՍԺ-ն»: Սա տպավորեց ինձ, և ես ուրախ եմ, որ այստեղ եմ»,- նշել է Մոուրան:
Սիրարփի Աղաբաբյան