Դդումի մուրաբայի պարզ բաղադրատոմս. համն ապշեցուցիչ է
Բաղադրիչներ
1. Դդում – 1 կգ
2. Շաքարավազ – 1 կգ
3. Ջուր – 400 մլ
4. Վանիլին՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Մաքրած դդումը կտրատել խորանարդաձև և 5 րոպե թողնել եռացրած ջրի մեջ:
2. Դրանից հետո դդումի վրա լցնել եռացրած օշարակը և թողնել ամբողջ գիշեր:
3. Առավոտյան եփել 20-30 րոպե և թողնել մի քանի ժամ:
4. Հետո եփել մինչև պատրաստ լինելը:
5. Վերջում ավելացնել վանիլինը:
6. Տաք վիճակում լցնել բանկաների մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը