![](/banners/BeFunky-design.jpg)
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի հանդուրժի ընտրություններին որևէ արտաքին միջամտություն
![](https://168.am/wp-content/uploads/2018/07/Tramp-3.jpg)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 27-ին անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ հայտարարել է, որ չի հանդուրժի ամերիկյան ընտրություններին արտաքին միջամտություն: Այս մասին հաղորդում է «Interfax»-ին՝ ներկայացնելով Սպիտակ տան հայտարարությունը:
«Նախագահը հստակ նշել է, որ իր վարչակազմը չի հանդուրժի ԱՄՆ-ի ընտրություններին որևէ արտաքին միջամտություն՝ լինի պետություն, թե չարամիտ անձ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ խորհրդի նիստը վերաբերում էր ԱՄՆ-ի ընտրությունների հնարավոր սպառնալիքներին, կիբերանվտանգությանը, դատական գործընթացներին և այլ հարցերին: