«Գատուզոն մնում է, մենք երբեք չենք պլանավորել փոխարինել նրան Կոնտեով». Լեոնարդո
«Միլանի» գլխավոր տնօրեն Լեոնարդոն պատասխանել է այն հարցին, թե ով է լինելու թիմի գլխավոր մարզիչը հաջորդ մրցաշրջանում:
Նախօրեին իտալական մամուլը գրել էր այն մասին, որ մոտ ժամանակներս Կոնտեն կփոխարինի Գատուզոյին «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնում: Արդյունքում ոչ մի նման բան տեղի չունեցավ, իսկ այսօր Ջենարոյի հնարավոր հեռացման մասին տեղեկությունը մեկնաբանել է «Միլանի» գլխավոր տնօրեն Լեոնարդոն:
«Գատուզո՞ն: Իմ կարծիքը կիսում են նաև ակումբի սեփականատերերը՝ նա կշարունակի աշխատել: Նրա հեռացումը երբեք չի եղել քննարկման առարկա: Դա նորմալ է, որ շշուկները Կոնտեին կապում են «Միլանի» հետ:
Այդպես պատահում է, երբ մեծ մարզիչը մնում է առանց աշխատանքի: Այնուամենայնիվ, մեզանից ոչ ոք Կոնտեի հետ բանակցություններ չի վարել: Գատուզոն շատ է աճել՝ որպես մարզիչ, նա հավատարիմ է «Միլանին» և մնում է թիմի ղեկին»,- հայտարարել է Լեոնարդոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը