«Մեղավոր է Խաչատուրովը, թե մեղավոր չէ՝ առանց ՀԱՊԿ-ի հետ համաձայնեցնելու նման որոշումը հետևանքներ կունենա». Սերգեյ Շաքարյանց.Tert.am

Մեղավոր է Խաչատուրովը, թե մեղավոր չէ՝ հանդիսանալով ՀՀ քաղաքացի, այնուամենայնիվ, միջազգային կառույցում ներկայացնում է Հայաստանը, ընդ որում՝ որպես գլխավոր քարտուղար, և առանց համաձայնեցնելու նման որոշումը հետևանքներ կունենա։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին առաջադրված  մեղադրանքին և կալանավորելու միջնորդությանը:

«Ոչ թե պետք էր պոստֆակտում որոշում կայացնել և հետո գնալ, համաձայնեցնել ՀԱՊԿ-ի շտաբվայրում՝ Մոսկվայում, թե՝ ինչ կլինի, տվեք տանեմ, Խաչատուրովին դատի տամ, այլ սկզբից պետք է համաձայնեցվեր միջազգային կառույցի հետ, որտեղ Խաչատուրովը մեկ տարուց ավելի ներկայացնում է Հայաստանը ոչ թե որպես ՀԱՊԿ անդամ,  այլ որպես գլխավոր քարտուղար: Բացի դրանից, կա ՀԱՊԿ արտգործնախարարների խորհուրդ, Լավրովին և մյուս արտգործնախարարներին, պետք է խնդիրը ներկայացվեր, որ մեղադրանքներ կան»,- ասաց նա:

Սերգեյ Շաքարյանցը նշեց, որ վստահ է, որ այս գործընթացը հայ-ռուսական հարաբերություներում խնդիր կառաջացնի: «Այդ ինչո՞ւ պետք է ինչ-որ Նիկոլ Փաշինյանի պատճառով արտահերթ գլխավոր քարտուղար ման գան, նշանակեն, դա հո մեր գենշտաբի պետի պաշտոնը չէ՞, որ ասես՝ դե հա էլի, ինչ տարբերություն, գեներալը գեներալ է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս