Իոսիֆ Կոբզոնի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնի առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նա հոսպիտալացվել է: Այս մասին տեղեկացնում է «Газета.ru»-ն:
Ութսունամյա Կոբզոնն այժմ գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում և ի վիճակի չէ վեր կենալ անկողնուց:
Արտիստի կինը`Նինել Կոբզոնը չի հերքել ամուսնու առողջական վիճակի վատացման մասին լուրը, բայցև չի հաստատել նրա հոսպիտալացման մասին տեղեկությունը: Իսկ Կոբզոնի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ երգիչն այնքան էլ լավ չի զգում իրեն: