Բաժիններ՝

Թրամփը մտադիր չէ վաղօրոք հայտնել հակաիրանական միջոցների մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ վաղօրոք տեղեկատվություն հայտնել այն միջոցների մասին, որոնք պլանավորում է ձեռնարկել Իրանի դեմ: Հուլիսի 26-ին այս մասին լրագրողներին հաղորդել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Հոգան Գիդլին: «Նախագահը պարզորոշ հասկանալ է տվել, թե ինքն ինչ դիրքորոշում ունի Իրանի, նրա գործունեության, առանձնապես միջուկային զենքի մշակման՝ նրա ջանքերի նկատմամբ: Գործարքն Իրանին չի խանգարել մշակելու միջուկային զենք»,- նշել է Գիդլին:

Նրա խոսքով՝ Թրամփը «չի պատրաստվում առաջ ընկնել այն տարբերակների հարցում», որոնք քննարկվում են Իսլամական Հանրապետության նկատմամբ: Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծելէ, որ Վաշինգտոնը կշարունակի ճնշում գործադրել Թեհրանի վրա, որպեսզի փոխի նրա պահվածքը եւ նրան թույլ չտա միջուկային զենք ստանալ իր տնօրինության տակ:

Մայիսին Թրամփը հայտարարեց Իրանական միջուկային ծրագրի շուրջը գործողությունների համատեղ համապարփակ պլանից (ԳՀՀՊ) դուրս գալու մասին եւ խոստացավ ոչ միայն վերադարձնել Իսլամական Հանրապետության նկատմամբ հին պատժամիջոցներն, այլեւ սահմանել նորերը:

Ըստ որում սահմանափակումների առաջին փաթեթը կվերականգնվի արդեն օգոստոսի 6-ին: Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավարը հավաստիացրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է նոր համաձայնագրի կնքման գործողությունների համատեղ համապարփակ պլանի փոխարեն: Սակայն ԱՄՆ-ն Իրանին առաջադրել է փաստորեն բացարձակ անիրագործելի պայմաններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս