Սուրենավան համայնքի ղեկավար Կարո Կարապետյանն ավելի քան 1 մլն դրամի յուրացումներ է կատարել
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողները, հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 24-ին տվյալներ են ստացել, որ Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավար Կարո Կարապետյանը յուրացումներ է կատարել։ Տվյալների հիման վրա ոստիկանության Արարատի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է հետևյալը։ Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, համայնքի ղեկավարը 2017-2018 թվականների ընթացքում Սուրենավանի 20-ից ավելի բնակչի անուններով դիմումներ է ձևակերպել և որպես օգնություն դուրս գրված գումարները՝ ընդհանուր 1.035.000 դրամ, յուրացրել է։
Պարզվել է նաև, որ համայնքի ղեկավարը Սուրենավանում հանգստի գոտի ունի, որը գրանցված չէ և գործել է առանց համապատասխան թույլտվության։
Միջոցառումները շարունակվում են։
1․035․000 դրամի յուրացում Սուրենավանում
1․035․000 դրամի յուրացում Սուրենավանում
Gepostet von Armenpress am Donnerstag, 26. Juli 2018