Բաժիններ՝

«Ինձ զանգահարել են «Ռեալից», բայց ես ընդամենը 31 տարեկան եմ, չեմ ուզում փոխել երկիրը». Յուլիան Նագելսման

Երիտասարդ գերմանացին հրաժարվել է կյանքի ամենախոշոր առաջարկից:

«Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հայտարարել է, որ հրաժարվել է Մադրիդի «Ռեալի» առաջարկից:

«Այո, ինձ զանգահարել են Մադրիդից,- հաստատել է Նագելսմանը 11Freunde-ին տված հարցազրույցում: -Ո՞վ կկախեր հեռախոսը: «Տիեզերք» ֆուտբոլային ակումբ դեռ գոյություն չունի, այնպես որ, չկա ավելի մեծ ակումբ, քան «Ռեալը»: Բայց ես ընդամենը 31 տարեկան եմ, ես դեռ շանս կունենամ: Չեմ ուզում տեղափոխվել այլ երկիր»:

«Հոֆենհայմը» Յուլիան Նագելսմանի ղեկավարությամբ գրավեց 3-րդ տեղը Բունդեսլիգայի 2017-18թթ. մրցաշրջանում և պատմության մեջ առաջին անգամ մտավ Չեմպիոնների լիգա:

31-ամյա մարզիչը պաշտոնապես հայտարարել է, որ կհեռանա «Հոֆենհայմից» և կգլխավորի «Լեյպցիգը» 2019 թվականին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս