«Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն հետաքրքրվում են Բոատենգով, «Բավարիան» պահանջում է 50-60 մլն եվրո
Գերմանիայի հավաքականի պաշտպանը կարող է փոխել ակումբը:
«Բավարիայի» պաշտպան Ջերոմ Բոատենգը կարող է տեղափոխվել անգլիական կամ ֆրանսիական առաջնություն:
Ֆուտբոլիստով հետաքրքրվում են «Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն: Ինչպես հաղորդում է Kicker-ը, մյունխենցիները պատրաստ են բաց թողնել Բոատենգին 50-60 մլն եվրոյի դիմաց:
Ջերոմը Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում անցկացրել է 19 խաղ, դարձել է 1 գոլի հեղինակ և 2 ասիստ է կատարել:
29-ամյա Բոատենգի արժեքը Transfermarkt-ը գնահատում է 45 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը