Բաժիններ՝

Սոմալիում «Աշ Շաբաբի» զինյալները հարձակվել են ռազմակայանի վրա. Reuters

«Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման («Մոջահեդների երիտասարդական շարժում) զինյալները Սոմալիի հարավում զինված հարձակում են գործել ռազմակայանի վրա: Հուլիսի 23-ին այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը: Գործակալության տեղեկատվությամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Քիսմայո հարավային քաղաքի մերձակայքում:

«Առայժմ մենք ոչ մի կարգի մանրամասնություններ չունենք»,- հայտարարել է Սոմալիի բանակի ներկայացուցիչ Մաջո Մոհամուդ Ադենը: Նա նշել է, որ արդեն «օգնական ուժ է ուղարկվել» ռազմակայան: Reuters-ը նաեւ բերել է խմբավորման ներկայացուցչի խոսքը, որը պնդել է, որ զինյալների եւ զինվորականների միջեւ ընդհարումների ընթացքում զոհվել է 27 սոմալիացի զինվոր: Հունիսի 9-ին հաղորդվել էր, որ «Աշ Շաբաբի» զինյալները գրոհել են Քիսմայո քաղաքի մերձակայքի ռազմակայանի վրա, ինչի հետեւանով զոհել էին մեկ ամերիկացի զինվոր, երկու քենիացի զինվոր, ինչպես նաեւ ինը սոմալիացի զինծառայող:

Բացի դրանից վիրավորվել էր ԱՄՆ-ի զիվնած ուժերի չորս զինվոր: «Աշ Շաբաբն» արմատական իսլամիստական խմբավորում է, որը կազմվել է 2004 թվականին Սոմալիի տարածքում: Դրա զինյալները զինված պայքար են մղում կենտրոնական կառավարության տապալման համար, որը կազմվել է ԱՄՆ-ի եւ Եթովպիայի աջակցությամբ, ինչպես նաեւ երկրից Աֆրիկյան միության խաղաղապահ զորակազմի դուրսբերման համար, որն օժանդակություն է ցույց տալիս կառավարությանը: 2008 թվականից դրա զինյալները կանոնավորապես ահաբեկչական գրոհներ են ձեռնարկում՝ օգտագործելով մահապարտների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս