7 լուրջ պատճառ՝ ինչու եք մշտապես հոգնածություն զգում
Քրոնիկական հոգնածությունը վկայում է այն մասին, որ օրգանիզմում ինչ-որ բան այն չէ: Հարկավոր է վեր հանել վատ ինքնազգացողության պատճառները և համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Steptohealth.ru-ն ներկայացրել է 7 պատճառ, որոնք կարող են մշտական հոգնածության զգացման պատճառ դառնալ:
Ուշ արթնանալը: Երբեմն թվում է, թե երկար քնելու դեպքում կկարողանաք ուժ հավաքել, հանգստանալ, ինչն իրականությանը չի համապատասխանում: Մարդիկ, ովքեր առավոտյան վաղ են արթնանում, ավելի լավ ինքնազգացողություն են ունենում, հանգիստ և թուլացած են լինում օրվա ընթացքում:
Սխալ սնունդ: Չափից շատ ածխաջրերի և քիչ քանակով սպիտակուցների օգտագործումը ևս հանգեցնում է քրոնիկական հոգնածության: Թեև պարզ ածխաջրերը համեղ են, որոշակի էներգիա են հաղորդում, օրգանիզմը դրանք շատ արագ է յուրացնում, արյան մեջ շատ արագ բարձրանում է շաքարի մակարդակը:
Նստակյաց կենսակերպ: Նստակյաց կենսակերպ վարելու դեպքում սպասվող հարմարավետության ու հաճույքի փոխարեն՝ կարող եք պարզապես քրոնիկական հոգնածություն զգալ: Ֆիզիկական ակտիվությունը խթանում է երջանկության հորմոնների արտադրությունը, որոնք լավացնում են քնի որակը, ինքնազգացողությունը: Նույնիսկ, եթե սկզբնական շրջանում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հյուծող է թվում, ժամանակի ընթացքում օրգանիզմը սովորում է դրան, դիմացկունությունը բարձրանում է:
Արևի լույսի անբավարար քանակ: Արևի ճառագայթների ազդեցությամբ օրգանիզմում վիտամին D է սինթեզվում, որը կարևոր է օրգանիզմում մի շարք գործառույթների իրականացման համար:
Վատ քուն: Քրոնիկական հոգնածության հիմնական պատճառներից մեկը քնի պակասն է: Մեծահասակները գիշերային ժամերին պետք է քնեն 7-8 ժամ: Միայն այդ դեպքում են ուղեղը և մյուս օրգանները հասցնում վերականգնվել և նորմալ իրականացնել իրենց գործառույթները:
Վիտամինների և հանքանյութերի անբավարար մակարդակ: Սրանց բավարար մակարդակը շատ կարևոր է օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար: Սննդարար նյութերի անբավարար մակարդակը կարող է հանգեցնել հյուծվածության, գլխապտույտի և մի շարք այլ երևույթների: Հիշեք, որ սննդակարգը պետք է հավասարակշռված լինի, դրանում պետք է մեծ քանակով բանջարեղեն և մրգեր ներառված լինեն: Անհրաժեշտության դեպքում հարկավոր է բժշկի նշանակմամբ հավելումներ օգտագործել:
Սթրեսային իրավիճակներ: Նյարդային լարվածությունը, որը շարունակվում է երկար ժամանակ, լուրջ սթրես է օրգանիզմի համար, որը կարող է նաև հոգնածության պատճառ դառնալ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը