Բաժիններ՝

Տորոնտոյում ինը մարդ է ուժել հրաձգության հետևանքով. Global News

Ինը մարդ է վիրավորվել Կանադայի Տորոնտո քաղաքի բնակելի շրջաններից մեկում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Կարգի պահապաները գնդակահարել են հրաձգություն սկսած մարդուն: Հուլիսի 22-ին այս մասին հաղորդել է Global News հեռուստաալիքը:

Վերջին տվյալներով՝ հրաձգության հետեւանքով վիրավորվել է ինը մարդ, այդ թվում մի իննամյա երեխա: Նրանց վիճակի մասին տեղեկատվություն չի ստացվել: Իրավապահ մարմիններում հեռուստաալիքի աղբյուրները հայտնել են, որ կրակողն սպանված է: Միջադեպը տեղի է ունեցել մեգապոլիսի արեւելյան մասում: Ականատեսները հայտնել են, որ լսել են 10-ից մինչեւ 15 կրակոց: Պատահարի այլ մանրամասնություններ առայժմ չեն հայտնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս