Բաժիններ՝

Boeing 747-ն ընդդեմ Concorde-ի

«100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ Վահագն Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։

* * *

Գերձայնային ուղևորատար ինքնաթիռների ստեղծման համար ֆրանսիացի ու անգլիացի ինժեներները ջանք չէին խնայում, քանի որ ցանկանում էին ստեղծել ապագայի ինքնաթիռը։ Փարիզից – Նյու-Յորք թռիչքը պետք է լիներ 3 ժամում։ Մարկետինգային առումով շեշտը դրված էր արագության վրա, այսինքն մարդիկ կընտերին Կոնկորդով մեկնելը, քանի որ արագ էր։ Հոյակապ տարբերվելու թեմա։ Եվ եվրոպացիներն անցնում են գործի։ Ծախսելով 3 մլրդ դոլար՝ եվրոպացիները հասկանում են, որ դեռ պետք է 1 մլրդ էլ ծախսեն, որպեսզի կարողանան նախագիծն ավարտին հասցնել։ Այդ նույն ժամանակաշրջանում Boeing-ն ավելի արագ գործեց և աշխարհին ներկայացնում է իր Boeing 747 ինքնաթիռը, որը շեշտը դրել էր մարդկանց քանակի վրա, այսինքն 4 անգամ ավելի շատ մարդ էր տեղափոխում, քան սովորական ինքնաթիռը և էժան էր Կոնկորդից։ Ի դեպ, Boeing-ը 747-ի ստեղծման վրա ծախսել էր 1 մլրդ դոլար, որը 4 անգամ էժան էր Concorde-ի ստեղծման ծախսերից։

Մենք տեսնում ենք մարկետինգային երկու կոնցեպտ՝ «Մենք ամենաարագն ենք» և «Մենք ամենամեծն ենք»։

Կոնկորդի նախագծողների առջև հարց էր ծագել, շարունակե՞լ ևս 1 մլրդ ծախսել, բայց պարտվել, թե՞ ընդունել պարտությունն ու էլ չշարունակել։ Սակայն ղեկավարությունն ընտրում է առաջին տարբերակը։ Արդյունքում վաճառվում է ընդամենը 20 Կոնկորդ՝ ծախսելով մոտ 4 մլրդ դոլար միայն ստեղծման ու արտադրության վրա։ Քանի որ նախագծի հեղինակները Air France-ն ու British Airways-ն էին, ինքնաթիռները վաճառվեցին սիմվոլիկ գումարով՝ 1 ֆունտ ստեռլինգ և 1 ֆրանկ։

Ինքնաթիռի չվերթները եկամտաբեր չէին, քանի որ 1 տոմսի արժեքն 9000 դոլար էր և ոչ բոլորն էին պատրաստ նման մեծ գումարներ վճարել, իսկ մասսայի համար հեշտ էր էժան վճարելն ու Boeing 747-ով ուղևորվելը։ Իսկ Կոնկորդի կյանքին վերջ դրեց 2000 թվականի աղետը։ Համեմատության համար նշեմ, որ Boeing 747 –ը վաճառվել էր 1527 հատ։

Այստեղ բավականին շատ խնդիրներ կային, բայց եթե նայենք մարկետինգային տեսանկյունից, քանակը հաղթեց արագությանը, այսինքն ավիաընկերություններին պետք էր շատ մարդ տեղափոխել, այլ ոչ թե արագ տեղափոխել։ Եթե տեսնում եք, որ մրցակիցն արդեն շատ առաջ է ընկել ու զգում եք, որ էլ չեք անցնելու, ապա դադարեցրեք ծախսերը, քանի որ ճիշտ ժամանակին ետ կանգնելն ավելի կարևոր է, քան մինչև վերջ գնալն ու կործանվելը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս