Բաժիններ՝

«Հետաքրքիր միտում կա՝ ծիրանի արտահանման հետ կապված». Րաֆֆի Մխչյան

Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը դրական զարգացումներ է արձանագրել արտահանումների ոլորտում, որոնք, սակայն, նա չի կապում «թավշյա հեղափոխության» հետ: 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ներկայումս գյուղմթերքի արտահանման ակտիվ ժամանակաշրջան է և բավականին աշխուժություն կա՝ թե՛ դեպի Ռուսաստան, թե՛ այլ ուղղություններով:

«Այս տարի հետաքրքիր միտում կա՝ ծիրանի արտահանում է իրականացվում նաև դեպի Վրաստան: Հետաքրքիրն այն է, որ ոչ թե՝ որպես միրգ են ներմուծել, այլ՝ հումք վերամշակման համար՝ կոնֆիտյուրներ, ընդեղենով աղանդեր, և այլն»,- ասաց Ր. Մխչյանը՝ նշելով, որ այս տարի ծիրանի գինն էլ էր մատչելի՝ արտահանվել է կիլոգրամը 200-300 դրամով:

Միության նախագահը նշեց, որ մի քանի բողոքներ է ստացել անհատ գյուղացիներից, որոնք փորձել են ծիրան արտահանել Ռուսաստան. «Սահմանում ֆիտոսանիտարական սերտիֆիկատի հետ կապված է եղել խնդիրը: Մնացած խնդիրները, օրինակ՝ Լարսում կուտակումներն ու հերթը, այս տարի այդքան լուրջ չի եղել, մեծ ժամկետով չփակվեց անցակետը, և հիմնականում դժգոհ չեն գործարարները, բոլորը կարողանում են իրենց ապրանքներն արտահանել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս