Գեներալ Մանվելին Ռուբեն Գևորգյանն է վագր տվել. նա վագրեր է պահում. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք տեղեկացել էինք, որ ԱԺ նախկին պատգամավոր, «Երդվյալ ազատամարտիկների միության» նախագահ Ռուբեն Գեւորգյանը վագրեր է պահում։ Ավելին՝ նաեւ բուծում է եւ գեներալ Մանվելի վագրն էլ ինքն է տվել։
Մեզ հետ զրույցում նա նախ զայրացավ հարցից, պահանջեց չձայնագրել խոսքը, հետո խոստովանեց, որ ժամանակին 2 վագր է բերել դրսից, որոնք ձագեր են ունեցել, հիմա 25 թե 27 վագր ունի։ «Փաստորեն, վագրե՞ր եք բուծում»,- հարցրինք մենք։ «Չէ, ես վագրեր չեմ բուծում, բուծելն էն է, որ վագրերին վաճառում ես։ Ես հո կոլխոզ չե՞մ, որ վագր բուծելով զբաղվեմ։ Ես որ վագրերին նայում եմ, հանգստանում եմ, առօրյա անցուդարձից կտրվում եմ»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: