Բաժիններ՝

Խոշոր հրդեհ Երևանում. հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ կանչ, դեպքի վայրում է եղել Հրաչյա Ռոստոմյանը

Հուլիսի 20-ին՝ ժամը 14:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասում այրվում են խոտածածկ տարածք և տնակներ:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից յոթ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ կանչ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է նաև «Սանիթեք» ՍՊԸ-ի 3 ջրատար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:12-ին, մարվել 21:49-ին: Այրվել են մոտ 50 հա  խոտածածկ տարածք և 7 չշահագործվող շինություն:

Դեպքի վայրում են գտնվել  ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, ԵՓՎ պետ Առնոլդ Հարությունյանը:

Դեպքի վայրում ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս