Բաժիններ՝

Վիգեն Քոչարյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հուլիսի 18-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով դեպարտամենտի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում Քոչարյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության մոտեցումները դատաիրավական ոլորտում ԵՄ-ի հետ համագործակցության խորացման և արդյունավետության բարձրացման վերաբերյալ:

Կողմերն անդրադարձել են Եվրոպական Միության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին առնչվող մի շարք հարցերի: Մասնավորապես՝ քննարկվել են իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքին և դատաիրավական բարեփոխումների աջակցության վերաբերյալ քաղաքական երկխոսության կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ համագործակցության նոր ծրագրերի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս