«Ֆրանսիան հաղթեց հորինված 11-մետրանոցից հետո». Մարադոնա
Աշխարհի առաջնությունը մի քանի օր առաջավարտվել է, սակայն եզրափակիչ հանդիպման մասին խոսակցությունները չեն դադարում:
Արգենտինայի ազգային հավաքականի նախկին հարձակվող և մարզիչ Դիեգո Մարադոնան ևս իր տպավորություններն է կիսել Աշխարհի գավաթի եզրափակիչ Ֆրանսիա-Խորվաթիա (4:2) խաղի մասին:
«Հաղթեց Ֆրանսիան, քանի որ նշանակվեց 11-մետրանոց հարված, որը հորինված էր: Խոսքն այն պահի մասին է, երբ գնդակը դիպավ Պերիշիչի ձեռքին:
VAR-ը (տեսակրկնությունների համակարգը) պետք է ապահովի արդար որոշումները:
Եզրափակիչ խաղում ես նստած կրկնում էի ինքս ինձ, որ այլևս ես չեմ խաղում, արդեն խաղում են ուրիշ ֆուտբոլիստներ: Ես շատ ավելի շատ էի զվարճանում գնդակի հետ, համեմատած այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում հիմա:
Չկան խաղացողներ, որոնք զարմացնում են ինձ: Չկան խաղացողներ, ովքեր մեծ նպատակներ են հետապնդում: Այո, մենք հնարավորություն ունենք տեսնելու Նեյմարին, Մեսսիին, ովքեր թիմում օգնականներ չունեն:
Ազարի վիճակն ավելի լավ է, քան որ նա խաղում է Մարտենսի, Լուկակուի հետ: Բելգիան շատ լավ թիմ ունի: Սակայն ես Բելգիայի հավաքականին չեմ տեսնում՝ որպես Աշխարհի առաջնության հաղթողներ»,- նշել է Մարադոնան:
Սիրարփի Աղաբաբյան