Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Միքայել Արզումանյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝

Միքայել Արզումանյանին ազատել գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս