Ռուբեն Հայրապետյանը հրաժարական չի տվել
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ մամուլի խոսնակ Տիգրան Իսրայելյանը: Նրա խոսքով՝ հուլիսի 17-ին ֆուտբոլի ակադեմիայում տեղի է ունեցել ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը:
«Դա եղել է շարքային նիստ, որի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր: Ռուբեն Հայրապետյանը ևս ներկա էր նիստին»,- նշեց Իսրայելյանը: