Բաժիններ՝

Տրվել է ԵԱՏՄ երկրների համար առևտրային խոչընդոտների կարգավորման սկիզբը

Եվրասիական տնտեսական միության երկրների փոխվարչապետները քննարկել են ԵԱՏՄ շուկայում առավել զգայուն հարցեր, որոնք վերաբերում են փոխադարձ առևտրին և դրանցից մի քանիսի հետ կապված ընդունել որոշումներ:

Ինչպես տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, նշված հարցերից մեկը վերաբերել է ԵԱՏՄ երկրների միջև էլեկտրոնային ստորագրության փոխադարձ ընդունման բացակայությանը, ինչի հետևանքով առաջանում են տարբեր դժվարություններ: ԵՏՀ խորհուրդը հանձնարարել է կոլեգիային մինչև սեպտեմբերի 1-ը հաստատել այն միջոցառումների ցանկը, որոնք կդիտարկեն էլեկտրոնային ստորագրությունների փոխադարձ ընդունումը:

ԵԱՏՄ երկրները նաև մտահոգված են այնպիսի ապրանքների ընդունման արգելքով, որոնք արտադրվել են անդամ-պետությունների պետական գնումների համար: Այս խնդրի լուծման նպատակով ԵՏՀ խորհուրդը հանձնարարել է Միության անդամ պետությունների ներկայացուցիչներին մինչև օգոստոսի 1-ը հանձնաժողովին ներկայացնել ապրանքների ընդունման իրենց առաջարկությունները:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև ղրղզա-ղազախական սահմանին անասնաբուժական վերահսկողության պահպանմանը, ԵԱՏՄ շուկայում հարկային քաղաքականությանը, ալկոհոլային խմիչքների ու ծխախոտների ակցիզներին վերաբերող տարբեր հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս