Մեծ Բրիտանիան ԵՄ-ին է ներկայացրել Լոնդոնի դիրքորոշումը Brexit-ի ֆինանսական կողմի վերաբերյալ
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլպ Համոնդը հուլիսի 13-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նիստում ներկայացրել է Լոնդոնի դիրքորոշումը հանրակցության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու շուրջը բանակցությունների (Brexit) ֆինսական եւ բանկային կողմի վերաբերյալ: Այս մասին հայտնել է եվրոյի եւ սոցիալական երկխոսության գծով Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը:
«Նախարար Համոնդը նախարարներին է ներկայացրել Մեծ Բրիտանիայի կառավարության առաջարկությունները: Մենք պետք է կատարենք բրիտանական ամբոջ Սպիտակ գրքի (Brexit-ի ռազմավարության) հանգամանալից վերլուծություն, դրանից հետո մենք կկարողանանք մեկնաբանել այդ առաջարկությունները»,- ընդգծել է Դոմբրովսկիսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: