Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին իրենց մասնակցության և Զարուհի Փոստանջյանի թեկնածության մասին

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ լինելու պարագայում «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ այդ հարցով իրենց կուսակցությունում դեռևս քննարկում չի եղել, բայց կլինի։

Ր. Հովհաննիսյանը գտնում է՝ իրենք հիմա շատ ուժեղ դիրքեր ունեն երկրում։ Հարցին, թե՝ ո՞ւմ եք տեսնում ապագա քաղաքապետի պաշտոնում, Ր. Հովհաննիսյանն ասաց, որ այդ հարցը դեռևս չեն քննարկել, բայց ինքն ինչպես խորհրդարանական ընտրությունների դեպքում, այս պարագայում ևս գտնում է, որ հեղափոխությանը մասնակցած ուժերը պետք է միասնական մասնակցեն ընտրություններին։

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն արդեն առաջադրել է իր թեկնածությունը հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններում։

168.am-ը Ր. Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նա վերաբերվում Զ. Փոստանջյանի առաջադրվելուն և արդյո՞ք տեսնում է նրան  քաղաքապետի պաշտոնում։ Ի պատասխան՝ Ր. Հովհաննիսյանն ասաց. «Զարուհի Փոստանջյանը շատ ակտիվ քաղաքացի է։ Թե՛ ինքը, թե՛ իր խմբակցությունից, թե՛ «Ելքից» ցանկացած թեկնածու, ով արժանանա մեծամասնության քվեին, կարող է լավ քաղաքապետ աշխատել»։

Ամեն դեպքում, Ր. Հովհաննիսյանը գտնում է՝ Երևանի ավագանի պետք է նորովի ընտրվի և արտացոլի երևանցու վստահության իրական քվեն։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս