Բաժիններ՝

«ՆԱՏՕ-ի բոլոր երկրները խոստացան պաշտպանության ծախսերն ավելացնել «չտեսնված բարձրության»». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները գագաթնաժողովին համաձայնության են եկել իրենց վճարներն ավելացնելու «չտեսնված բարձրության»: «Էական առաջընթաց արվեց:

Բոլորը համաձայնության եկան էապես բարձրացնելու իրենց վճարների մակարդակը, կբարձրացնեն մինչեւ այն մակարդակները, որոնք նախկինում աներեւակայելի կլիներին»,- հուլիսի 12-ին ասել է Թրամփը գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։ Մեկ տարում ՆԱՏՕ-ի երկրները ռազմական ծախսերն ավելացրել են 33 միլիարդ դոլարով, պատմել է նա: «Ես հուսով եմ, որ մեզ կհաջողվի համաձայնության գալ Ռուսաստանի հետ: Կարծում եմ՝ դա մեզ կհաջողվի: Նրանք էլ, ովքեր գտնվում են դահլիճում, այդպես են կարծում»,- ասել է Թրամփը:

Թրամփի խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարներն իրեն շնորհակալություն են հայտնել Ռուսաստանի նախագահի հետ կայանալիք հանդիպման համար: «Նրանք ինձ շնորհակալություն հայտնեցին Պուտինի հետ հանդիպման համար: Եվ լավագույն մաղթանքներ հայտներին: Տեսնենք՝ այն ինչպես կանցնի: Հնարավոր է, այն կարող է հանգեցնել մի շատ արդյունավետ բանի»,- ասել է նա: Ինչպես ավելի վաղ հայտնել է  Կրեմլի մամուլի ծառայությունը, Թրամփի եւ Պուտինի հանդիպումը տեղի կունենա հուլիսի 16-ին Հելսինկիում: Ռուսաստանի նախագահի մամուլքի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ երկու երկրների ղեկավարները կքննարկեն մի շարք ոչ հասարակ հարցեր, այդ թվում համակողմանիորեն կքննարկվի Սիրիայի թեման. հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս