Լևոն Իգիթյանը տեղյակ չէ, որ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել
Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանն այսօր Երևանի ավագանու նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից:
«Հեսա կմտնեմ` կիմանամ, ձեզանից եմ լսում: Ես այ սենց զբաղված մարդ եմ»,- ասաց ՀՀԿ ավագանու անդամը:
Հարցին՝ ո՞ւմ է տեսնում քաղաքապետի պաշտոնում, Լևոն Իգիթյանը պատասխանեց՝ «լիքը մտածելու բան ունեմ»: «Ես լիքը գործ ունեմ, այդ ուղղությամբ չեմ մտածել, որովհետև լիքը մտածելու բան հիմնարկում ունեմ: Մի անգամ չեկաք և տեսնեք՝ ինչով եմ զբաղվելու»,- ասաց ՀՀԿ ավագանու անդամը:
Իգիթյանն ասաց, որ որևէ մեկի ունեցվածքի մասին տեղյակ չէ, Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ տեսանյութը չի տեսել, չի դիտում հեռուստացույց և չի օգտվում համացանցից. «Ես Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրենն եմ, միայն դրանով եմ զբաղվում: Ցանց, բանց, տենց բաներից զզվում եմ»: