Բաժիններ՝

Ստամբուլի հայկական թաղամասի ծերանոցի իրադարձությունները ներկայացվում են «Հեռավոր համաստեղություն» ժապավենում

ԱՄՆ-ի, Թուրքիայի և Հոլանդիայի համատեղ արտադրության «Հեռավոր համաստեղություն» ֆիլմը ներկայացնում է Ստամբուլի մի ծերանոց, որտեղ կինոխցիկի ուշադրությանն են արժանանում «մարտերում կոփված» տեղաբնակները: Խռպոտ ձայնով մի կին Հայոց ցեղասպանության մասին իր հուշերն է պատմում: Քաղցր խաբկանքով տարված դաշնակահարը մի ստեղծագործություն է կատարում մինչև սիրո խոստովանություն անելը: Մի կույր լուսանկարիչ սկսում է իր խաղը՝ սեփական խցիկը մեզ ուղղելով:

Կինոժապավենն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի վավերագրական մրցույթում:

Ֆիլմի մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ժապավենի պրոդյուսեր Դենիզ Բուգան:

«Ծերանոցի միջոցով ցանկացել ենք աշխարհին բացահայտել Ստամբուլը: Երկար տարիներ կամավոր եմ աշխատել այդտեղ: Կինոնկարի նկարահանումներն իրականացել են վեց տարում: Այսօր հստակ կարող եմ ասել, որ ծերանոցի բնակիչներն իմ ընկերներն են դարձել: Նրանց թվում են քրիստոնյաներ, ասորիներ, հայկական անցյալ ունեցող մարդիկ: Սա ֆիլմ է ծերունիների կյանքի, ծերացման գործընթացի և Ստամբուլի մասին»,- նշեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս