Խորվաթիայի հավաքականի 2 ֆուտբոլիստ տեղափոխվել են հիվանդանոց
Խորվաթիայի ազգային հավաքականի 2 ֆուտբոլիստ Աշխարհի առաջնության ¼ եզրափակչի՝ Ռուսաստանի հետ հանդիպումից հետո (2:2, 4:3՝ 11-մետրանոցներով) տեղափոխվել են հիվանդանոց:
Նրանց հիվանդանոց են տեղափոխել Խորվաթիայի հավաքականի բժշկական անձնակազմի հորդորով: Երկուսի մոտ էլ առկա է հեմատոմա: Արդեն այսօր ֆուտբոլիստները կանցնեն լրացուցիչ հետազոտություններ: Ըստ հավաքականի բժիշկների՝ հետազոտությունները նրա համար են, որպեսզի պարզ դառնա, որ ֆուտբոլիստները չունեն լուրջ վնասվածքներ:
Խորվաթիայի հավաքականի բժիշկները չեն տվել կոնկրետ ֆուտբոլիստների անուններ, սակայն, ըստ հավաքակականին մոտ կանգնած աղբյուրների՝ հիվանդանոց են տեղափոխվել Մարիո Մանջուկիչը և Իվան Ստրինիչը:
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին՝ Երևանի ժամանակով 21:50-ին, աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Խորվաթիան կհանդիպի Անգլիայի ընտրանուն:
Սիրարփի Աղաբաբյան