Բաժիններ՝

«Փյունիկը» և «Բանանցը» ձախողում են 19 և 17 տարեկան թիմերի նախապատրաստական փուլը

«Փյունիկ» և «Բանանց» ՖԱ-ները միտումնավոր ձախողում են Հայաստանի Մ-19 և Մ-17 հավաքականների նախապատրաստական գործընթացը:

Այս մասին գրում է ՀՖՖ-ն: 2019 թ. հուլիսին Հայաստանը հյուրընկալելու է Մ-19 Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, որին մասնակցելու է նաև Հայաստանի հավաքականը:

Այդ կարևոր և պատասխանատու մրցաշարին լավագույնս նախապատրաստվելու համար ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վ. Մինասյանի և դեռևս փետրվարին այդ նպատակով Հայաստան հրավիրված արգենտինացի մարզչական խմբի կողմից կազմվել էր Մ-19 և Մ-17 ազգային հավաքականների ուսումնամարզական հավաքների և միջազգային ընկերական խաղերի երկարաժամկետ նախապատրաստական ծրագիր: Այդ ծրագրի շրջանակներում մեր հավաքականները սկսած ս/թ մարտ ամսից արդեն հասցրել են կազմակերպել 5 ուսումնամարզական հավաքներ և անցկացնել 12 միջազգային ընկերական հանդիպումներ:

Հերթական ուսումնամարզական հավաքին թույլատրելու ՀՖՖ նամակին ի պատասխան՝ «Փյունիկ» և «Բանանց» ակումբները հրաժարվել են հավաքականներ գործուղել իրենց ընդհանուր թվով 29 ֆուտբոլիստներին՝ հուլիսի 6-ին ուշ երեկոյան ուղարկելով բավական անսովոր համատեղ գրություն:

Հետևաբար, և հաշվի առնելով, որ նման գործելաոճի արդյունքում գլխավորապես տուժում են Հայաստանի ազգային հավաքականները՝ հնարավոր ձախողումների ողջ պատասխանատվությունն ընկնում է նշված ակումբների այդ որոշումը կայացրած պատասխանատուների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս