Պաշտոնական. Ֆերնանդո Իերոն հեռացավ Իսպանիայի գլխավոր մարզչի պաշտոնից
Ֆերնանդո Իերոն չի շարունակի աշխատանքն իսպանական ազգային թիմի հետ:
ԱԱ-2018-ի մեկնարկից 1 օր առաջ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում կայացրեց հեռացնել Խուլեն Լոպետեգիին «Ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզչի պաշտոնից այն բանի համար, որ մասնագետը չի հաղորդել Մադրիդի «Ռեալի» հետ իր բանակցությունների մասին:
Արդյունքում՝ հավաքականը գլխավորեց Ֆերնանդո Իերոն, սակայն հրաշք տեղի չունեցավ. իսպանացիները ձախողեցին մրցաշրջանը՝ դուրս մնալով 1/8 եզրափակչից:
Ինչպես հաղորդում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան, Իերոն հեռացել է իր պաշտոնից: Հիմա կազմակերպությունը կզբաղվի նոր գլխավոր մարզիչ փնտրելով:
«Ֆեդերացիան ուզում է ընդգծել Ձեր պրոֆեսիոնալիզմը և հիասքանչ մարդկային որակները: Շնորհակալություն ամեն ինչի համար, Ֆերնանդո»,- ասվում է հայտարարությունում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը