Ռոնալդուն համաձայնել է հայտարարել «Ռեալից» հեռանալու մասին
Կրիշտիանու Ռոնալդուն այս ամառ կարող է «Ռեալից» տեղափոխվել «Յուվենթուս»:
«Ռեալի» հարձակվող Կրիտշիանու Ռոնալդուն համաձայնել է «Յուվենթուս» տեղափոխվելու համար կատարել մադրիդյան ակումբի պայմանը:
Սակայն ենթադրվում է, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի ուզում, որպեսզի իրեն մեղադրեն պորտուգալացուն վաճառելու մեջ: Դրա համար նա ուզում է, որպեսզի Կրիշտիանուն ինքը հայտարարի իր հեռանալու ցանկության մասին: Ըստ La Sexta-ի տեղեկության՝ Ռոնալդուն համաձայնել է այդ պայմանին:
Սպասվում է, որ «Յուվենթուսում» Կրիշը կստանա 4-ամյա պայմանագիր՝ տարեկան 30 մլն եվրո աշխատավարձով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը