Բաժիններ՝

Հայաստանի համախառն արտաքին պարտքը՝ 2018 թվականի մարտի վերջի դրությամբ

Հայաստանի Հանրապետության համախառն արտաքին պարտքը 2018 թվականի մարտի վերջի դրությամբ կազմել  է 10 մլրդ 687.8 մլն ԱՄՆ դոլար։ Այս մասին են վկայում ՀՀ 2018թ. առաջին եռամսյակի վճարային հաշվեկշռի տվյալները։

Հատուկ շեշտենք, որ համախառն արտաքին պարտքը չի կարելի շփոթել արտաքին պետական պարտքի հետ, որը ներառում է միայն կառավարության և Կենտրոնական բանկի պարտքը։

Համախառն արտաքին պարտքը, բացի կառավարությունից և ԿԲ-ից՝ ներառում է նաև մանավոր ֆինանսական կառույցների և մասնավոր հատվածի այլ ընկերությունների արտաքին պարտավորությունները։

Իսկ ի՞նչ կառուցվածք ունի համախառն արտաքին պարտքը (ՀԱՊ)։

Ըստ ԿԲ տվյալների, ՀԱՊ-ի 54%-ը կառավարության և ԿԲ-ի արտաքին պարտքն է, որը մարտի վերջի դրությամբ կազմել է 5 մլրդ 825.3 մլն ԱՄՆ դոլար։ Այդ թվում՝ Կառավարության պարտքը 4 մլրդ 701.4 մլն դոլար է, ԿԲ-ինը՝ 610.9 մլն դոլար։

ՀԱՊ-ի 22.5%-ը (2 մլրդ 404.9 մլն դոլար) բաժին է ընկնում ավանդային կազմակերպությունների արտաքին պարտքերն են (ներառյալ միջֆիրմային վարկերը)։

23%-ն էլ բաժին է ընկնում այլ մասնավոր հատվածին։

2018 թվականի հունվար-մարտի ընթացքում արտաքին պետական վարկերի գծով ներհոսքը կազմել է 42.8 մլն դոլար, որից 21.1 մլն դոլարը բազմակողմանի պաշտոնական աղբյուրներից ներգրավված միջոցներն են, 21.7 մլն դոլարը՝ երկկողմանի պայմանագրերով ստացված միջոցները։

Նշենք նաև, որ 2018 թվականի առաջին եռամսյակի ընթացքում արտաքին պետական վարկերի հիմնական գումարի գծով մարումները կազմել են 38.2 մլն ԱՄՆ դոլար, իսկ տոկոսավճարները՝ 17.8 մլն դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս