Ազատվեք բորբոքումից

Բորբոքումը կարող է մի խումբ հիվանդությունների պատճառ դառնալ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ բորբոքումից կարելի է ազատվել նաև բնական միջոցների օգտագործմամբ: Առաջարկվող ըմպելիքը միայն  բնական բաղադրիչներ է պարունակում, որոնք անվնաս են: Կայքի հաղորդմամբ՝ այս բնական միջոցն օգտակար է նաև աղիներին, քանի որ օգնում է օրգանիզմից դուրս բերել ավելորդ նյութերը:

Ըմպելիքի բաղադրիչները վիտամիններ և հանքանյութեր են պարունակում, օգնում են օրգանիզմը հագեցնել սննդարար նյութերով:

Բաղադրիչներ

  • 5 ճաշի գդալ կտավատի կաթ
  • 1 մանգո
  • կես բաժակ պապայա
  • 8 ընկույզ
  • 1 սմ իմբիրի արմատ
  • 1 սմ քրքումի արմատ
  • կես թեյի գդալ դարչին
  • 1 ճաշի գդալ չիայի սերմեր
  • 1 ճաշի գդալ կտավատի սերմեր:

Պատրաստման եղանակը

Կարդացեք նաև

Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, ստացեք միասեռ զանգված: Ցանկության դեպքում կարող եք սառույց ավելացնել:

Ցանկալի է օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս