Դադարեցրեք մազաթափությունը. հրաշագործ տոնիկ, որը կօգնի երկար ու խիտ մազեր ունենալ
Մազաթափությունը դադարեցնելու համար հարկավոր է հասկանալ դրա պատճառները և ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ դրանք վերացնելու համար։
Fithacker.ru-ն բաղադրատոմս է ներկայացրել, որը կօգնի դադարեցնել մազաթափությունը, երկար ու խիտ մազեր ունենալ։ Դրական արդյունքը կարող եք նկատել արդեն իսկ երկու շաբաթ անց։ Լավագույն արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։
Բաղադրիչներ
- 200 մլ կոկոսի յուղ
- 30 մլ գերչակի յուղ
- 2 թեյի գդալ քունջութի սերմ
- 4 թեյի գդալ շամբալայի սերմ
- 2 թեյի գդալ սոխի սերմ
- կես կտրատած սոխ
- կարրի պղպեղ
- 2-3 թեյի գդալ ամլայի (փշահաղարջ) փոշի
- 4 թեյի գդալ «Брингарадж» փոշի
- 3 պարկուճ վիտամին E:
Պատրաստման եղանակը
- Նախ հարկավոր է թույլ կրակի վրա տաքացնել 200 մլ կոկոսի յուղը։ Ավելացրեք կարրիի տերևները, մանր կտրատած սոխն ավելացրեք յուղին, եռացրեք 5 րոպե։
- 5 րոպե անց ավելացրեք քունջութի, շամբալայի և սոխի սերմերը։ Եվս 10 րոպե թողեք կրակին՝ այդ ընթացքում անընդհատ խառնելով։
- Ավելացրեք ամլայի և «Брингарадж» փոշիները։ Թողեք կրակին ևս 15 րոպե, խառնեք։
- Անջատեք կրակը, թողեք սառչի։
- Սառեցրեք, պահեք տարայի մեջ։
- Վերջում ավելացրեք գերչակի յուղն ու վիտամին E-ն։ Լավ խառնեք։ Քսեք մազերին, թողեք մոտ 2 օր ժամ, լվացեք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը