Բաժիններ՝

Առաջին կիսամյակում օդանավով Հայաստան ավելի շատ մարդ է ժամանել, քան մեկնել

2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում գործող երկու օդանավակայանների միջոցով՝ «Զվարթնոց» և «Շիրակ», Հայաստան է ժամանել 614 178 մարդ, որից 576 505-ը «Զվարթնոց» օդանավակայանով, 37 673-ը՝ «Շիրակ» օդանավակայանով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից։

Միևնույն ժամանակ, առաջին կիսամյակում օդային ճանապարհով Հայաստանից մեկնել է 592 774 մարդ, որից 554 359-ը «Զվարթնոց» օդանավակայանով, 38 415-ը՝ «Շիրակ» օդանավակայանով։

Ընդհանուր առմամբ, Հայաստան ժամանածների թիվը առաջին կիսամյակում աճել է 70 946 մարդով կամ 13.1%-ով։ Իսկ Հայաստանից մեկնածների թիվն աճել է 41 999-ով կամ 7.6%-ով։

Ժամանածների առաջանցիկ աճի շնորհիվ՝ 2018թ. հունվար-հունիսին օդային ուղևորահոսքի հաշվեկշիռը դրական է եղել։ Այսինքն, Հայաստան ժամանածների թիվը 21.4 հազարով գերազանցել է մեկնողների թվին։

Ինչպես տեսնում եք երկրորդ գծապատկերում՝ վերջին տարիներին առաջին անգամն է, որ կիսամյակի կտրվածքով դրական հաշվեկշիռ ունենք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս