Բաժիններ՝

ՌԴ-ում կաշառք տալու մեղադրանքով 9 տարի հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Հուլիսի 5-ին՝ ժամը 09.30-ին, ոստիկանության ՔՀԳՎ և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1965 թ. ծնված Սարգիս Ա.-ն, որը 2009 թ. մայիսի 5-ից ՌԴ Կալուգայի մարզի ՆԳՎ Կոզելսկի շրջանի ՆԳԲ-ի կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասի (կաշառք տալը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

Սարգիս Ա.-ն տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ, ինչի մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և ՀՀ Գլխավոր դատախազություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս