Բաժիններ՝

Սևանի բնակչուհին ոստիկանությանն է հանձնել ավտոտնակից գտնված զենք- զինամթերքը

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 29-ին, ժամը 11.30-ին, մի քաղաքացուհի ներկայացել է բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, իր ավտոտնակում մաքրման աշխատանքներ կատարելիս գտել է զենք-զինամթերք, որը պատկանել է հանգուցյալ հորը:

Դեպքի վայրի զննությամբ ավտոտնակի նկուղից հայտնաբերվել է «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, ինքնաձիգի 2 պահունակ՝ լիցքավորված 7.62 մմ տրամաչափի 40 փամփուշտով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 750 փամփուշտ, ամբողջությամբ կոռոզիայի ենթարկված ՌԳ-42 տիպի 10 նռնակ՝ պայթուցիչներով, և նռնակի պայթուցիչներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930