Բաժիններ՝

«Յուվենթուսը» երկարաձգեց պայմանագրերը Բարձալիի և Կելինիի հետ

Պաշտպաններ Անդրեա Բարձալին և Ջորջիո Կելինին կշարունակեն ելույթները «Յուվենթուսի» կազմում:

Ինչպես հաղորդում է «Ծեր սենյորայի» պաշտոնական կայքը, Անդրեա Բարձալին ստորագրել է «Յուվենթուսի» հետ նոր պայմանագիր 1 տարով, իսկ Ջորջիո Կելինին կմնա թիմում մինչև 2020թ. ամառը:

37-ամյա Բարձալին «Յուվենթուս» է տեղափոխվել «Վոլսֆբուրգից» 2011 թվականին և այն ժամանակվանից «բիանկոներների» կազմում անցկացրել է 271 հանդիպում (2 գոլ):

33-ամյա Կելինին «Յուվենթուսում» անցկացրել է 13 տարի, որի ընթացքում մասնակցել է 455 հանդիպման (34 գոլ): Հաջորդ մրցաշրջանում Ջորջիոն կլինի «Յուվենթուսի» ավագը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս