Արմեն Աշոտյանը Կոնստանտին Կոսաչովի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները
Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը:
«Քննարկել ենք երկու երկրների միջև միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները, արտաքին հարաբերությունների հանձնաժողովների հերթական նիստը աշնանը Ռուսաստանում կազմակերպելու հետ կապված հարցերը, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկայիս վիճակը, ինչպես նաև իմ գործընկերոջը ներկայացրել եմ Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները»,- գրել է Արմեն Աշոտյանը:
Աշոտյանն ուրախությամբ փաստել է, որ խորհրդարանական դիվանագիտության խողովակներով ունեն ամուր և ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ: