ՀՅԴ ԳՄ-ն նոր անդամ ունի
![](https://168.am/wp-content/uploads/2018/06/armen-Grigoryan.jpg)
Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմինը նոր անդամ ունի: Կուսակցության Գերագույն մարմնի կազմը համալրել է Արմեն Գրիգորյանը:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, որոշումը պայմանավորված է նրանով, որ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ, և Արմեն Գրիգորյանը կուսակցության Գերագույն մարմնում փոխարինում է Սաղաթելյանին: