«Ժաննա Գալստյանի կողմից «գյալմա» բառն օգտագործելու համար ստիպված եմ ներողություն խնդրել բոլոր ժամանակներում Արցախում վերաբնակեցված իմ հայրենակիցներից». Արթուր Աղաբեկյան
ԼՂՀ ԱԺ պատգամավորի կողմից «գյալմա» բառն օգտագործելու համար ստիպված եմ ներողություն խնդրել բոլոր ժամանակներում Արցախում վերաբնակեցված իմ հայրենակիցներից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական, ռազմական, քաղաքական գործիչ Արթուր Աղաբեկյանը:
«Արցախ Հանրապետության Ազգային Ժողովում տեղի ունեցած տհաճ միջադեպի առթիվ դեռ երեկ պետք է արտահայտվեի, սակայն տեխնիկական պատճառներից ելնելով՝ այսօր եմ արտահայտում կարծիքս. տիկին Ժաննա, մեկ անգամ առիթ եմ ունեցել ձեր արտահայտությունների համար նախատելու ձեզ:
Ստիպված եմ ձեր անհարիր պահվածքի և արտահայտության («գյալմա»՝ եկվոր բառն օգտագործելու) համար ներողություն խնդրել բոլոր ժամանակների Արցախում վերաբնակեցված իմ հայրենակիցներից: Եվ հավատացեք՝ քաղաքականությունը ձեր տեղը չէ, թողեք այն ու հեռացեք»,- գրում է Արթուր Աղաբեկյանը: