Բաժիններ՝

«ԱԱԾ-ն Տարոն Մարգարյանի տանը խուզարկություն չի իրականացրել». Արթուր Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայությունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տանը խուզարկություն չի իրականացրել: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Հարցին՝ ի վերջո, Տարոն Մարգարյանի տանը խուզարկություն եղե՞լ է, թե՞ ոչ, ԱԱԾ պետը պատասխանեց. «Ոչ»։

Նա նաև հերքեց շրջանառվող լուրերը, թե իր հորեղբոր աղջիկը Տարոն Մարգարյանի հորեղբոր կինն է. «Իմ հորեղբոր աղջիկը չի, ազգանունն է նույնը»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղեկություն էր տարածվել, որ ԱԱԾ-ն խուզարկություն է կատարել Տարոն Մարգարյանի տանը։ Վերջինիս ունեցվածքի մասին տեսանյութի հրապարակումից հետո քաղաքապետարանի առջև ցուցարարները պահանջում էին Մարգարյանի հրաժարականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս