Բաժիններ՝

Փրկարարները հայտնաբերել են ջրային օձ (մոտ 60սմ) և տեղափոխել անվտանգ տարածք

Հունիսի 28-ին, ժամը 10:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի Սարի թաղի փողոցի տներից մեկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են ջրային օձ (մոտ 60սմ) և տեղափոխել անվտանգ տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս