Բաժիններ՝

Հայաստանի բասկետբոլի հավաքականն արդեն ապացուցել է, որ կարող է հաղթել ուժեղ մրցակիցների

Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը խոսել է Դանիայի հետ առաջիկա խաղի մասին:

«Մենք պատրաստ ենք այս ծանր մրցավեճին, թեև ունենք կադրային լուրջ կորուստներ, և չենք կարողացել մարտական կազմով ներկայանալ հանդիպմանը: Մեր տղաները պատրաստ են կռվի, և հույս ունենք, որ կհաջողվի հասնել դրական արդյունքի: Հայաստանի հավաքականն արդեն ապացուցել է , որ կարող է հաղթել ուժեղ մրցակիցների: Մի քանի օր առաջ մենք հաղթեցինք Ասիայի լավագույն հավաքականներից մեկին ՝ Լիբանանի թիմին: Այժմ մեզ սպասում է շատ ծանր հանդիպում Դանիայի ազգային հավաքականի հետ: Մրցակիցը լավ մարզավիճակում է և վերջերս վստահ հաղթանակներ է տարել ընկերական հանդիպումներում՝ առավելության հասնելով Կիպրոսի և Շվեյցարիայի նկատմամբ»,- մարզչի խոսքը փոխանցում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Նիկշա Բավցևիչի խոսքով` թիմին միավորում է մեկ բան, բարձր պահել Հայաստանի պատիվը:

Եվրո-2021-ի նախընտրական փուլ Դանիա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 28-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս