Բաժիններ՝

Honda-ն նոր անդրոիդներ կմշակի ASIMO ռոբոտի հիմքի վրա

Ճապոնիայի Honda Motor կորպորացիան հունիսի 28-ին հայտնել է, որ մտադիր է իր ASIMO ռոբոտ-անդրոիդից անմիջապես հետո մշակել նոր երկոտանի շարժունակ սարքեր, որոնք ունակ կլինեն ոչ միայն զվարճացնելու հասարակությանը, այլեւ կատարելու օգտակար աշխատանք, մասնավորապես, կխնամեն հիվանդներին ու զառամյալներին։

«Մենք կշարունակենք երկոտանի ռոբոտների մշակումը,- մեջբերում է Kyodo լրատվական գործակալությունը Honda Motor-ի ներկայացուցչի խոսքը:- Մեր կորպորացիան մտադիր է նաեւ շարունակել ASIMO-ի օգտագործումը: Միեւնույն ժամանակ տեղաշարժման վերահսկման՝ դրա համակարգերի կիրառմամբ արդեն մշակվել է սարք, որը կոչված է տեղաշարժվելիս օգնել թույլ ոտքերով մարդկանց»: ASIMO երկոտանի, արագ քայլող եւ խոսող մարդակերպ ռոբոտն առաջին անգամ հանրությանն է ներկայացվել 2000 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս