Բաժիններ՝

Ռուսական ռազմակայանի տանկիստները «տանկային կարուսել» են կիրառել Հայաստանի լեռներում

«Ալագյազ» զորափորձարանում ռուսական ռազմակայանի տանկային անձնակազմերի նոր ժամանած զինծառայողները Տ-72Բ տանկերով հրաձգության են ձեռնամուխ եղել՝ «տանկային կարուսել» հատուկ մարտավարական մեթոդիկայի օգտագործմամբ:

Զորափորձարանում տանկիստները հրաձգություն են իրականացնում պայմանական հակառակորդի ծանր տեխնիկան նմանակող թիրախների վրա դինամիկորեն փոխվող տակտիկական եւ թիրախային իրավիճակում: Վարժության պայմանների համաձայն, առաջին անձնակազմը տեղից անընդմեջ կրակ է բացում տանկից, երկրորդ եւ երրորդ անձնակազմերը համալրում են մարտական կոմպլեկտը:

Փոխարինելով մեկը մյուսին՝ տանկային անձնակազմերն անընդմեջ հրաձգություն են իրականացնում մինչեւ պայմանական հակառակորդի բոլոր թիրախների լիակատար ոչնչացումը: Նոր ձեւավորված տանկային անձնակազմերի պարապմունքներում գործի են դրված հարյուրից ավելի զինծառայողներ եւ 30 միավոր ռազմական տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս