ԵԽԽՎ-ն քննադատել է Ադրբեջանի իշխանություններին ՀԿ-ների գործունեությունը խոչընդոտելու համար
ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Իվա Կրուշենն ներկայացնել է ԵԽ մի շարք երկրներում հասարակական կազմակերպությունների իրավունքների խախտման վերաբերյալ զեկույցը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: Զեկույցում ընդգրկված է եղել նաև Ադրբեջանը: Եվրախորհուրդը նախապես Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել վերացնել ՀԿ-ների վերաբերյալ օրենսդրությունը, չկիրառել ՀԿ-ների գործունեությունը սահմանափակող քայլեր և հետևել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը: