«Պարոն վարչապետ, վախենամ Դուք կմտածեք, թե ես Ձեզ ծաղրում եմ». Վարդան Սեդրակյանը կրկին դիմում է Նիկոլ Փաշինյանին
Էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ով անազատության մեջ է Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով, կրկին դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.
Շարունակություն.
Պարոն վարչապետ.
Իսկ այժմ Ձեզ կպատմեմ երկրորդ կրակոցի մասին: Ինչպես և առաջինի դեպքում, այս կրակոցից հետո էլ, Պ.Հայրիկյանի հագուստի վրա անցքեր չկային.
Դատախազ Ամիրզադյանը, մեղադրական ճառի ժամանակ ասաց, իբր կրակողն ու Հայրիկյանը իրար քաշքշել են, այդ ընթացքում մարդասպանը կրակել է, և գնդակը անցել է կոճակների արանքով:
Իմ այն հարցին, «Ի՞նչ է, ջերմաչափ էր դնում թևի տակ», դատախազը չպատասխանեց, իսկ դատավորը նկատողություն հայտարարեց, դատախազին ընդհատելու համար:
Ուշագրավն այն է, որ դատաձգաբանական փորձագետը, գործի մեջ նշել էր, որ կրակոցը կատարվել էր 2,5 – 3 մ հեռավորությունից: Ակնհայտ է, որ այդպիսի հեռավորության վրա գտնվող մարդիկ չէին կարող իրար քաշքշել.
Բայց առավել զարմանալին այն է, որ Պ.Հայրիկյանը և իբր կրակող Խ.Պողոսյանը, դատարանում դեպքը նկարագրեցին իրարից տարբեր կերպ: Նույնիսկ սկեցին իրար վրա գոռգոռալ, թե այսպես չի եղել, այլ կերպ է եղել.
Բայց սա էլ վերջը չէ: Ամբողջ զավեշտը կայանում է նրանում, որ Պ.Հայրիկյանը և Խ.Պողոսյանը, դեպքը նկարագրեցին բակի տարբեր հատվածներում:
Պարոն վարչապետ, վախենամ Դուք կմտածեք, թե ես Ձեզ ծաղրում եմ: Բայց հավատացեք, որ դատավարությունը այդպես է իրականացվել:
Կարող եմ Ձեզ տրամադրել դատավարության ամբողջ տեսագրությունը, կամ այդ հատվածը: Եվ այսքանից հետո ես դեռ բանտում եմ:
Որոշում կայացրեք, պարոն վարչապետ»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
https://www.facebook.com/iosif.stalin.5249/posts/186314428683403