Բաժիններ՝

Թուրքիայի ԱԳՆ-ն ԵՄ-ին մեղադրել է Անկարայի նկատմամբ անարդարացի վերաբերմունքի մեջ

Թուրքիան վերստին Եվրամիությանը մեղադրել է հանրապետության նկատմամբ անարդարացի վերաբերմունքի մեջ: Այս մաասին ասված է երկրի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ)՝ հունիսի 27-ին տարածված հայտարարության մեջ:

«Եվրամիությունը հերթական անգամ անարդարացի եւ անազնիվ վերաբերմունք ցուցաբերեց Թուրքիայի նկատմամբ: Հայտարարությունները, թե մեր երկիրը հեռանում է Եվրամիությունից, երեսպաշտական են եւ չեն համապատասխանում իրականությանը»,- նշված է արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Եվրամիության խորհուրդը հունիսի 26-ին տարածել է ամփոփիչ հայտարարություն, որում ասված է, որ «Թուրքիան հեռանում է Եվրամիությունից», իսկ հանրակցությանն Անկարայի անդամակցման շուրջը բանակցությունները «գործնականում» մտել են «փակուղի»: Խորհուրդը նաեւ ընդգծել է, որ դադարեցվել է ԵՄ-Թուրքիա մաքսային միության արդիականացման աշխատանքը: Բացի դրանից, Եվրամիությունը խիստ անհանգստացած է Թուրքիայում «օրենքի գերակայության» հետ կապված իրավիճակից, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս